Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

ԱՄԷ-ն պատրաստ է զորք մտցնել Սիրիա

ԱՄԷ-ն պատրաստ է զորք մտցնել Սիրիա
08.02.2016 | 23:14

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ պատրաստ է զորք մտցնել Սիրիա՝ ԻՊ-ի դեմ պայքարին միանալու նպատակով: «Դա մեր միասնական դիրքորոշումն է»,- Աբու Դաբիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Էնվեր Գարգաշը: Նա զարմացած է՝ «ինչ դանդաղկոտությամբ են դիմակայում արմատական իսլամիստներին»:

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ